National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.12.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
1 / 2

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցումով քննարկել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի խոսքով՝ փաթեթի ընդունումը կնպաստի համայնքներում անասնաբույժների ինստիտուտի ձեւավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն եւ վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ: Կլուծվի նաեւ սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական՝ կենդանական ծագման մթերքի անվտանգության եւ շրջանառության փուլերում պատշաճ վերահսկողության խնդիրը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ նախագծի շուրջ եղել են քննարկումներ կառավարության հետ եւ այդ քննարկումները կշարունակվեն նաեւ փաթեթի ընդունվելուց հետո:

Փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am